Լենինգրադի շրջանում կազակների համայնքը Ագալատովո գյուղում հուշարձան է կանգնեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է «Невские новости»-ն։ Արհեստական սինթետիկ նյութից պատրաստված կիսանդրու հեղինակը քանդակագործ Պավել Գրեշնիկովն է։ Պուտինը պատկերված է հռոմեական կայսեր պատմուճանով, կրծքին կրում է ՌԴ-ի զինանշանի պատկերով մեդալ։ Պետերբուրգի կազակների «Իբրիս» ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Պոլյակովի խոսքերով, Պուտինի կիսանդրին պատրաստվում են հետագայում ստեղծել բրոնզից և երկու անգամ ավելի մեծ։ ։